Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորյա տոներից տնտեսությունն էլ է «սթրես» ապրում

Հունվար 09,2013 13:43

Ամանորյա տոներից հետո քիչ քնելը, քիչ ուտելն ու միանգամից աշխատանքային ռիթմի մեջ մտնելը մարդուն սթրեսներ են պատճառում: Ինչպես հաղթահարել հետտոնական սթրեսը թեմայով խոսելով՝ այսօր «Հենարան» ակումբում հոգեբան Սամվել Խուդոյանը եւ ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը խորհուրդ տվեցին շատ քայլել, լողավազան այցելել, բանջարեղենային սնունդ օգտագործել:

Ըստ հոգեբանի, ամանորյա արձակուրդները ոչ այնքան երկար են, որպեսզի մարդիկ լիարժեք հանգստանան, ոչ էլ այնքան կարճ, որ չկտրվեն աշխատանքային ռիթմից եւ հեշտ գնան աշխատանքի: Բացառությամբ որոշ մասնագիտությունների մարդկանց: «Խանութի աշխատողի համար ի՞նչ սթրես»,-ասաց պարոն Խուդոյանը: Նրա համոզմամբ, տոնական արձակուրդներից երկրի տնտեսությունն էլ է «սթրես» ապրում. «9-օրյա հանգիստը բացասական երեւույթ է, հասկանո՞ւմ եք՝ 9 օր տնտեսությունը կանգ է առնում: Տնտեսական հետընթաց ենք ունենում, այդքան օրեր չաշխատելը անդրադառնում է տնտեսության վրա: Կաթնամթերք չի արտադրվում 4 օր, արտադրողն էլ տուժեց, սպառողն էլ»: Հոգեբանը նաեւ խորհուրդ տվեց հետտոնական աշխատանքային սթրեսը հեշտ տանելու համար, հոգեբանական ինքնաներշնչմամբ զբաղվել, գիշերը քնելիս աշխատանքի լավ կողմերը հիշել, որպեսզի առավոտյան լավ տրամադրությամբ արթնանալ:
Սվետլանա Պողոսյանի խոսքերով, տոնի խորհուրդը հենց լիցքաթափվելն ու մարդուն լիցքավորելն է, ոչ թե ուտել ու նստելը. «Պետք չէ կենտրոնանալ տոնական սեղանի վրա: Մենք մոռացել ենք հոգեկան եւ ֆիզիկական հարմոնիայի մասին»:

Ազգագրագետի կարծիքով՝ շատ մարդկանց մոտ սթրեսը պարզապես ֆինանսական վիճակով է պայմանավորված, մարդիկ պարտքով ամանոր են նշում եւ հետո մտածում պարտքերը փակելու մասին: Ըստ նրա, պետք է գնումները կանոնակարգված անել եւ չընկնել ճոխությունների հետեւից:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031