Խուլիո Իգլեսիասը կգա Երեւան եւ մարտի 18-ին համերգ կունենա Մարզահամերգային համալիրում: Այս մասին Aravot.am-ին հայտնեց համերգի պրոդյուսեր Արման Ծատուրյանը: Այս լուրը տեղադրված է նաեւ երգչի պաշտոնական կայքէջում:
Համերգը աշխարհահռչակ երգի 2013 թ. համերգային շրջագայության շրջանակներում է: «Նա հայ ընկերներ ունի, որոնք ասել են, թե Իգլեսիասին այստեղ շատ են սիրում, ինքն էլ որոշել է համերգ ունենալ Հայաստանում»,- նշեց Արման Ծատուրյանը: Նա հավելեց, որ տոմսերը մատչելի կլինեն՝ սկսած 5000 դրամից, ինչը հնարավորություն կտա ցանկացողներին ներկա գտնվել միջոցառմանը, իսկ հրավիրատոմսեր համարյա չեն լինի:
Արման Ծատուրյանը Aravot.am-ին հայտնեց, որ ինքը որպես պրոդյուսեր ներգրավված է այլ նախագծերում եւս, որոնց արդյունքում հնարավոր է Հայաստան ժամանեն Ստինգը, Յանին, Մարկ Էնտոնին եւ ուրիշներ: Մանրամասները՝ տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ