Լրահոս
Օրվա լրահոսը

Աժիոտաժ՝ պարուհու զգեստի շուրջ

Հունվար 09,2013 13:26

Շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչների մասին Facebook-յան թարմ «գուշակությունների» թվում էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի պրիմա պարուհի Ժակլին Սարխոշյանի անձնական կյանքը: Բուռն քննարկման նյութ էր դարձել պարուհու լուսանկարը՝ հարսի զգեստով: Այս առիթով «Առավոտի» հետաքրքրությանն ի պատասխան՝ պարուհին հայտնեց, որ երեւանյան հարսանյաց սրահներից մեկի առաջարկը՝ մասնակցել ֆոտոսեսիայի, սիրով է ընդունել: «Ամուսնությանս օրը ես կրել եմ ճերմակ կոստյում, սակայն գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր կնոջ երազանքն է այդ օրը ներկայանալ հենց հարսի զգեստով»,- նշեց մեր Ժակլինը: Ճի՞շտ է, որ վաղաժամ այրիացած պարուհին իսկապես այս տարի նպատակ ունի ապագա կողակցի հետ եկեղեցի մտնել ճերմակ զգեստով: Այս լուրը պարուհին ոչ հաստատեց եւ ոչ էլ հերքեց՝ ընդամենն ասելով. «Մարդը ծրագրում է, Աստված՝ տնօրինում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031