Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՕՖ-ի գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) 2013թ. մրցանակակիրները

Հունվար 09,2013 12:46

Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդի գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ) 2013թ.մրցանակակիրները հայտնի դարձան օրեր առաջ:ԳԿՀԱՀ փորձագիտական հանձնախմբին ուղղված 184 հայտերից 2013թ.մրցույթի հաղթող են ճանաչվել 26 գիտական խմբեր:

Արդեն 13 տարի գործող այս մրցույթին մասնակցել են 1300-ից ավելի գիտական խմբեր:Գիտական դրամաշնորհի արժանացած հետազոտական խմբերի աշխատանքերի ընդհանուր թիվը հասավ 311-ի: Համաձայն հրատարակված պայմանների` հաղթող ճանաչված բոլոր խմբերը առաջիկա մեկ տարում իրենց ներկայացրած ծրագրերը կյանքի կոչելու համար ՀՕՖ-ից կստանան 5000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

ՀՕՖ-ի գիտության և կրթության հայկական ազգային

հիմնադրամի 2013թ.մրցանակակիրներներն են

1.         Աղայան Սարգիս- ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության Ինստիտուտ

2.         Առաքելյան Մարինե- Երևանի պետական համալսարան

3.         Ավագյան Ինեսա- Երևանի պետական համալսարան

4.         Բալայան Սմբատ- ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարան

5.         Բարսեղյան Նելլի- ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտ

6.         Դուրգարյան Անդրանիկ- ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ

7.         Գաբրիելյան Լիանա- Երևանի պետական համալսարան

8.         Ղազարյան Ռոբերտ- Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան

9.         Գոգյան Անահիտ- ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ

10.       Գզոյան Էդիտա -ՀՀ ԳԱԱ Պատմության Ինստիտուտ

11.       Հակոբյան Արթուր- ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարան

12.       Կաֆադարյան Եվգենիա- ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ

13.       Կարախանյան Դավիթ- Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)

14.       Կիրակոսյան Գայանե-ՀՀ ԳԱԱ Լ.Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ

15.       Պետրոսյան Արամ- ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմներիինստիտուտ

16.       Փոլադյան Աննա- Երևանի պետական համալսարան

17.       Սարգսյան Գոռ- Երևանի պետական համալսարան

18.       Սարգսյան Արմեն- ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ

19.       Տեր-Ոսկանյան Հասմիկ- ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտ

20.       Տոնոյան Շուշանիկ- Երևանի պետական համալսարան

21.       Վարդանյան Արման- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան

22.       Զախարյան Ռոքսանա- ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

23.       Զեյթունյան Արամ- Երևանի պետական համալսարան

24.       Ժամհարյան Լուսինե- ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

Հատուկ մրցանակներ

25.       Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերության (AESA)

հատուկ մրցանակ.

Մարտիրոսյան Նորայր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան

 

26.       Վ.Մեսրոպյանի անվան աստղագիտության հատուկ մրցանակ.

Մովսիսյան Տիգրան ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարան

 

Սրտանց շնորհավորում ենք ՀՕՖ-ի գիտական դրամաշնորհին արժանացած գիտնականներին և նրանց մաղթում ստեղծագործական հետագա հաջողություններ:

ՀՕՖ-ի տեղեկատվության և հաղորդակցության բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031