Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցապի գործով 53 մեղադրյալից կալանավորվել է 13-ը

Հունվար 09,2013 12:21
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար, պատասխանատու աշխատակիցների կողմից չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ քննվող քրեական գործով  կատարված նախաքննության ընթացքում 2013 թ. հունվարի 8-ի դրությամբ հարցաքննվել են 8300 անձիք, այդ թվում` ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության և այդ ծառայության ստորաբաժանումների աշխատակիցներ, կենսաթոշակառուներ, վերջիններիս հարազատներ ու հարևաններ:
Ընդհանուր առմամբ՝ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել են 53 անձինք /2-ը` հետախուզվող/: Նրանցից 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը կազմում է 376.716.903 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 51.773.902 ՀՀ դրամը:
Մեղադրական եզրակացությամբ դատարան են ուղարկվել 9 քրեական գործեր 28 անձանց վերաբերյալ:
3 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է համաներման ակտի կիրառման հիմքով, իսկ 4 անձի նկատմամբ` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները լրանալու հիմքով:
Քրեական գործի նախաքննության ընթացքում գտնվող դրվագներով մեղադրյաները 18-ն են /2-ը` հետախուզվող/, որոնցից 9-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
2012 թ. դեկտեմբերի 26-ին քրեական գործով ավարտվել է հետևյալ անձանց վերաբերյալ քրեական գործի մասը.
– Վազգեն Խաչիկյանի` ՀՀ  քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով,
– Աշոտ Աբրահամյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով,
– Հովհաննես Գրիգորյանի` ՀՀ  քրեական  օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով,
– Վիգեն Գևորգյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով,
– Վահագն Խաչատրյանի` ՀՀ  քրեական  օրենսգրքի  179-րդ  հոդվածի  3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով,
– Բագրատ Մուրադյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 38-314-րդ հոդվածով,
– Արմեն Խաչատրյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 38-314-րդ հոդվածով,
– Սամվել Էլբակյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով,
– Արթուր Սուքիասյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով,
– Համլետ Մարտիրոսյանի` ՀՀ  քրեական  օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով,
– Հրանուշ Դանիելյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 38-314-րդ հոդվածով,
– Հովհաննես Հովհաննիսյանի`  ՀՀ  քրեական  օրենսգրքի  179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով,
– Սարգիս Սարգսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով:
Նշված անձանց վերաբերյալ քրեական գործի մասն առանձնացվել է առանձին վարույթում: Նրանց և նրանց պաշտպաններին 2012 թ. դեկտեմբերի 27-ին հայտնվել է նախաքննության ավարտի մասին:  Քրեական գործի նյութերին ծանոթանալու համար մեղադրյալներն ու նրանց պաշտպանները խնդրել են տրամադրելու գործի նյութերի պատճեները:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031