Լրահոս
Օրվա լրահոսը

Հ. Մելիք Շանհնազարյանը՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների մասին. «Իրավիճակի վտանգավորությունը 2013-ին կմեծանա»

Հունվար 09,2013 12:12

«Իրավիճակի վտանգավորությունը 2013-ին կմեծանա»,-Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Ալիևի վերջին հայտարարությունները, մասնավորապես Նոր տարվա շնորհավորանքների ժամանակ ու ռուսաստանյան հեռուստաընկերության եթերում հնչեցրած սպառնալիքները, այսպիսի կանխատեսում արեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Իրավիճակը դիտարկելով Ադրբեջանի՝ առաջիկայում սպասվող նախագահական ընտրությունների ֆոնի վրա՝ Հ. Մելիք Շահնազարյանը նկատեց. «Քանի որ Ադրբեջանում սպասվում են նախագահական ընտրություններ, իսկ ղարաբաղյան թեմատիկան Ալիևի քաղաքականության գլխավոր հենասյուներից մեկն է, ենթադրում եմ, որ 2013-ը բավականին լարված է լինելու: Լարվածությունը մեծ կլինի, իսկ ակնկալիքներ բանակցային գործընթացում պետք չէ ունենալ: Ադրբեջանի քայլերն ուղղված են ժողովրդին ավելի կոնսոլիդացնելու և մարտական իրավիճակներում պահելու համար: Իրավիճակի վտանգավորությունը ավելի կմեծանա»:

Մեր այն հարցին՝ հայկական կողմն այս պահին արդյոք համարժեք արձագանքո՞ւմ է Արդբեջանի վարած քաղաքականությանը, քաղաքագետը պատասխանեց. «Մեր հիմնական ձեռքբերումը բանակցային գործընթացում այն է, որ միջազգային հանրության և հայկական կողմի դիրքորոշումները բավականին համահունչ են և այդ առումով հնարավոր է խուսափել միջազգային հանրության և միջնորդների ճնշումներից: Արդյունքում կարողանում ենք առաջնորդվել բացարձակապես մեր շահերից: Ինչ վերաբերում է Ադրբեջանի քաղաքականությանը հակադարձելու և պաշտպանվելու հարցին, ապա այո, գտնում եմ, որ ավելի քան համարժեք է մեր արձագանքը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031