Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վճռաբեկ դատարանը վերադարձրել է նախկին դասախոսի բողոքը

Հունվար 09,2013 11:37

ՀՀ վճռաբեկ դատարանը վերադարձրել է ՎՊՄԻ-ի նախկին դասախոս Լուսինե Աշուղյանի բողոքն ընդդեմ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի`Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռն անփոփոխ թողնելու մասին որոշման:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աղասի Մկոյանի, անհիմն լինելու հիմքով ամբողջությամբ մերժել էր Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի նախկին դասախոս Լուսինե Աշուղյանի հայցադիմումն ընդդեմ նույն բուհի ստորաբաժանումների ղեկավարների:

Հայցվորը բուհի 17 դասախոսների մեղադրում է իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորելու մեջ:

«Լուսինե Աշուղյանին եւ նրա համախոհներին, ի գիտություն Լուսինե Աշուղյանի եւ նրա թիկունքում թաքնված բանսարկուների, ամբաստանությունների խոսափող, ուսանողական տարիներին չի փայլել գիտական աշխատանք կատարելու հակվածությամբ, անցած տարիների ընթացքում տպագրել է ընդամենը յոթ հոդված, դրսում տպված հոդվածները երեք էջից չեն անցնում, չգնահատված գիտնական, մի՞թե նրա տվյալներով մարդու համար բավական չէր լինի հենց գործակարգավարի պաշտոնը, որում, ի դեպ, նա ընդունվել է աշխատանքի», «արջին կամին չի կարելի լծել»,- այս եւ այլ արտահայտություններն էլ պատճառ էին դարձել նախկին դասախոսին դուրս գալու երբեմնի կոլեգաների դեմ:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031