Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր հաճախորդնե՞ր են լինելու

Հունվար 09,2013 11:29

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե առաջիկա ընտրություններում Սերժ Սարգսյանին կսատարեն նաեւ ընդդիմության ներկայացուցիչները, եւ իր այդ համոզմունքը բացատրել է նրանով, որ իրենք անընդհատ ինֆորմացվում են։

«ՉԻ» – Փաստորեն Գալուստ Սահակյանն ակնարկում է, որ «հաճախորդների» նոր ցուցակ կա, եւ իրենք դրա վրա աշխատում են: Սա, իհարկե, նորություն չէ. ով ով, բայց Սերժ Սարգսյանը լավ գիտի «հաճախորդների» հետ  աշխատելու ձեւերը: Խնդիրը, սակայն, դա չէ, այլ այն, որ Գալուստ Սահակյանի ձեւակերպումն է սխալ. քաղաքական գործիչները չեն կարող միաժամանակ ե՛ւ ընդդիմադիր լինել, ե՛ւ սատարել Սերժ Սարգսյանին: Եթե ինչ-որ մեկը սատարում է նրան, ուրեմն այլեւս ընդդիմադիր չէ: Հետեւաբար Գալուստ Սահակյանի հայտարարությունն իրականում պիտի հնչեր այսպես. «կան քաղաքական գործիչներ, ովքեր այս պահին իբր ընդդիմադիր են, բայց անհրաժեշտ պահին սատարելու են Սերժ Սարգսյանին:

Հետաքրքիր է, Սերժ Սարգսյանը կպատժի՞ Գալուստ Գրիգորիչին խաղաթղթերը ժամանակից շուտ բացելու փորձի համար:

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031