WikiLeaks-ին ամերիկյան դիվանագիտական փաստաթղթերը փոխանցելու մեջ մեղադրվող ամերիկացի զինվորական Բրեդլի Մենինգի պատիժը կկրճատվի մոտ 4 ամսով, եթե նա ընդունի առաջադրված մեղադրանքը:
Մենինգը ազատությունից զրկվել է 2010 թվականին՝ Բաղդադում:
22 դրվագով մեղադրվող 25-ամյա զինվորականի նկատմամբ ցուցաբերվել է անարդար դաժան վերաբերմունք, եզրակացրել է նրա գործը քննող դատավորը:
Մենինգը 9 ամիս մենախցում զրկված է եղել տարրական պայմաններից:
Կարդացեք նաև
«Ազատություն» ռադիոկայան