Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը լրահոսում չի ընդգրկում այն ընկերների գրառումները, որոնց հետ օգտատերը չի հաղորդակցվել: Այս կանոնը հաստատվել է անցած տարվա դեկտեմբերին:
Հղում անելով Inside Facebook-ին՝ ittrend.am-ը հաղորդում է, որ օգտատերերը կստանան համապատասխան հաղորդագրություն՝ ծանուցումների պատուհանիկի մեջ: Այստեղ նաեւ կլինի հնարավորություն՝ ընկերոջը դարձյալ ընդգրկելու լրահոսում:
Այս նոր ֆիլտրը սոցիալական ցանցի հաջորդ քայլն է, որպեսզի օգտատերերը կարողանան ստանալ իրենց համար առավել նշանակալի հաղորդագրությունները: Բացի այդ՝ ծրագրեր մշակողները չեն կարող հաղորդագրություններ ուղարկել այն օգտատերերին, որոնք ծրագրի էջ չեն մտել 28 օրվա ընթացքում:
Կարդացեք նաև