Terrikon-ը, վկայակոչելով Երեւանի «Բանանցի» կայքը, տեղեկացնում է, որ ակումբի եւ ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը մեկնել է Դոնեցկ՝ տեղի «Մետալուրգում» փորձաշրջան անցնելու: 22-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս աջ պաշտպանի դիրքում: Աղբյուրը նշում է նաեւ, որ օրերս «Մետալուրգից» հարազատ «Փյունիկ» է վերադարձել Արտակ Եդիգարյանը, որն ուկրաինական ակումբում կատարում էր հենց աջ պաշտպանի պարտականությունները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ