Այն բանից հետո, երբ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի համար սահմանված «Ոսկե գնդակ» մրցանակը չորրորդ անգամ անընդմեջ հանձնվեց Լիոնել Մեսսիին եւ բոլոր դափնեկիրները միասին լուսանկարվեցին, Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անմիջապես լքել է «Կոնգրես Հիլլ» դահլիճը, որտեղ կատարվում էր ՖԻՖԱ-ի արարողությունը:
Ռոնալդուն թիկնապահի ուղեկցությամբ արագ անցել է հյուրերի միջով եւ անհետացել՝ չշփվելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Արարողությունը լուսաբանող ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ պորտուգալացին եկել էր ընկերուհու՝ ռուս մոդել Իրինա Շեյկի հետ, սակայն նրանք դահլիճից հեռացել են առանձին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ