Հայաստանի երկու գրոսմայստերներ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթողներ Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը մասնակցելու են Հոլանդիայի Վեյկ-Ան-Զեե քաղաքում հունվարի 11-17-ը կայանալիք «Tata Steel Chess 2013» շախմատային խոշորագույն ավանդական մրցաշարին: Ուժեղագույնների «A» խմբում Արոնյանի մրցակիցները լինելու են Կարլսենը, Կարուանան, Կարյակինը, Անանդը, Նակամուրան, Վան Հաոն, Լեկոն,Գիրին, Հարիկրիշնան, Վան Վելին, Սոկոլովը, Լ՝Ամին, Հոու Յիֆանը:
Մեր հանրապետության երկրորդ ներկայացուցիչը՝ Սերգեյ Մովսիսյանը, հանդես է գալու «B» խմբում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ