Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամի պատասխանը. «Րաֆֆին օտարի տանը նստած է եղել 20 տարի, թող գա, նստենք փաստերով ապացուցեմ»

Հունվար 08,2013 21:25

Բոլոր նրանց, ովքեր նախագահական ընտրությունները որոշել են բոյկոտել եւ ոչ մեկին չսատարել՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխան տվեց՝ «ամենահեշտը տանը նստելն է»: Ավելին՝ պարոն Հովհաննիսյանը, կարծես ՀԱԿ հայտարարության մեջ առկա քննադատությանն արձագանքելով, վստահեցրեց, որ ով տանը նստում է, կամա թե ակամա նպաստում է այս իշխանության վերարտադրմանը:

Նախագահական ընտրություններին չմասնակցելու եւ ոչ մեկին չսատարելու որոշում ընդունած «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես պատասխանեց «Ժառանգության» առաջնորդին. «Մենք տանը նստա՞ծ ենք: Րաֆֆին տանը նստած է եղել 20 տարի: Րաֆֆին օտարի տանը նստած է եղել: Դե թող գա, նստենք փաստերով ապացուցեմ հակառակը: Սեմինարներ անցկացնելով այս ռեժիմի դեմ չեն պայքարում, հասկանո՞ւմ եք»:

Մեր դիտարկմանը, որ հիմա ինքն առաջադրվել է, գոնե փորձում է մի բան փոխել, Գառնիկ Մարգարյանը պատասխանեց. «Դե թող տեսնենք՝ ժողովուրդը կգնա՞ նրա հետեւից, ի՞նչ է առաջարկելու: 5 տարի պառլամենտում էր, ի՞նչ առաջարկեց: Այդպես չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031