Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանի արտահայտություններն անթույլատրելի են

Հունվար 08,2013 20:40

«Փաստաբանը թույլ է տվել շատ սխալ արտահայտություններ, ինչն անթույլատրելի է, եթե, իհարկե, կայքը չի աղավաղել նրա ասածը», – ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը՝ «Փաստինֆո» գործակալության թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Սուրեն Սուրենյանցի պաշտպան Կարապետ Գալստյանի հայտարարությունը:

Նշենք, որ «Aysor.am»-ի փոխանցմամբ, Սուրեն Սուրենյանցի պաշտպան Կ. Գալստյանը հայտարարել է, թե Սուրենյանցն իրեն խաբել է և ինքն իրավունք չունի պաշտպանելու խաբեբայի շահերը:

«Ս.Սուրենյանցն ինքն է ինձ զանգել, ասել, որ հիվանդ պառկած է, և չի ներկայանա դատական նիստին, նաև ինձ խնդրել է չներկայանալ դատարան: Նա խոստացավ, որ դատարան կներկայացնի բժշկից իր առողջության մասին տեղեկանք: Նա ինձ խաբել է, քանի որ մեր միջև դեռևս պայմանագիր չի կնքվել:

Նրա և Գ.Ղասաբյանի միջև տարաձայնությունը իրենց փոխադարձ համաձայնությամբ լուծվել է արդեն, մնում է, որ նա պարտաճանաչ դատարան ներկայանա: Եթե հաջորդ դատական նիստին էլ նա չներկայանա, ես պարտավոր կլինեմ հրաժարվել նրա պաշտպանությունից, որովհետև իրավունք չունեմ պաշտպանելու խաբեբայի շահերը», – նշված է «Aysor.am»-ի «Սուրեն Սուրենյանցի պաշտպան. ես իրավունք չունեմ պաշտպանելու խաբեբայի շահերը» վերտառությամբ հոդվածում:

Ի պատասխան մեր այն հարցին, թե արդյոք ՀՀ փաստաբանների պալատի էթիկայի հանձնաժողովում փաստաբանի հարցը չի՞ քննարկվելու` նկատի ունենալով, որ նա իր պաշտպանյալի շահերին հակասող հայտարարություններ է արել, Ռ. Սահակյանը նշեց. «Ես գնահատական չեմ տա` մինչև չխոսեմ փաստաբանի հետ»:

Մեզ հետ զրույցում Ս. Սուրենյանցը մի կողմից զարմացավ, երբ նրան վերոնշյալ տեղեկատվությունից մի հատված կարդացինք, հետաքրքրվեց, թե որտեղի՞ց ենք այդ մեջբերումը կատարում, մյուս կողմից ասաց, որ փաստաբանը նման բան չի ասել, վերջինս իր հետ խոսել է, կայքը սխալ է գրել:

«Մենք ընկերներ ենք, այդպիսի բան ո՞նց կարող է ասել… Կարապետ Գալստյանը նման բան չի ասել, հիմարություն է դա, ընդամենը ասել է` այս պահին պայմանագիր չունենք, պետք է այսօր կնքենք»,- ասաց Ս. Սուրենյանցը:

Որոշեցինք հենց փաստաբանի հետ խոսել ու մեր հարցերն ուղղել նրան, սակայն Կ. Գալստյանի հետ կապ հաստատել չհաջողվեց: Ս. Սուրենյանցն ասաց, որ փաստաբանը չի ցանկանում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփվել, իսկ իր հետ զրույցում Կարապետ Գալստյանը պնդել է, որ նման արտահայտություն չի արել, և եթե խոսակցության մեջ նույնիսկ «խաբեբա» բառն է օգտագործել, ապա այն հաստատ իր պաշտպանյալին չի հասցեագրել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031