Վերջերս բավական հաճախ է տեսակետ հնչում, թե ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն ներուժ ունեն նախագահական ընտրություններից հետո ընդդեմ Սերժ Սարգսյանի ճակատ ձեւավորելու, լուրջ խոչընդոտներ ստեղծելու իշխանությունների համար: «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, «Առավոտ»-ի հետ զրույցի ընթացքում անդրադառնալով վերոնշյալ կարծիքներին, նկատեց, որ այդ ուժերը ճակատ ձեւավորելու ներուժ գուցե եւ ունեն, բայց՝ «այդ հնարավոր ճակատն ինքնին մեռելածին է»:
«Զրոների գումարն էլ է հավասար նույն զրոյի: Այդ ճակատը չի կարող իշխանություն փոխել, բոլորը դա հասկանում են, բայց այն կարող է փորձել թուլացնել հետփետրվարյան իշխանությունը, ինչը բացարձակապես չի բխում հանրության եւ պետության իրական շահերից, սակայն բխում է որոշ իշխանական կլանային խմբերի շահերից: Հուսով եմ, որ իշխանությունն էլ է սթափ գնահատում ուժերի այդ դասավորությունը եւ անում է անհրաժեշտ հետեւություններ, որպեսզի թույլ չտա, որ արտաքին «հայտնի ուժերը» հետագայում շանտաժով կարողանան իշխանության վզին փաթաթել իրենց կայսերապաշտական «եվրասիական» կապրիզները, ինչը հավասարազոր է մեր պետականության փաստացի մահվան», -հավելեց Ռուբեն Մեհրաբյանը:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:
Կարդացեք նաև