Երեւանի թիվ 20 պոլիկլինկայում մի փոքր կանգնելուց հասկացա, որ վտանգում եմ իմ առողջությունը:
Առավոտյան թիվ 20 պոլիկլինկայում էի, բժշկին սպասելու ընթացքում ահագին մրսեցի, պոլիկլինիկան պարզվում է՝ չի ջեռուցվում:
Դա ինձ համար էր նորություն, մտածեցի՝ հնարավոր է այս տարվա առաջին աշխատանքային օրն է, դեռ չեն հասցրել միացնել ջեռուցումը:
Սակայն ծնողներիս և իմ կողքին կանգնած հաճախորդների՝ ցուրտ եղանակին նման ջերմաստիճանի առկայության մասին հավաստիացումները՝ ավելի տխրեցրին:
Կարծում եմ՝ բժշկական հաստատություններն առաջնային կարեւորություն ունեցող վայրեր են, հնարավոր ամեն ինչ պետք է արվի, որպեսզի հարմարավետ, տաք, տրամադրող միջավայր ապահովվի:
Բյուջեի ծախսերին չեմ տիրապետում, սակայն ինձ համար անընդունելի է դառնում գեղեցիկ զարդարանքներով պատված քաղաքի պոլիկլինիկայում զգալ ու շնչել ցուրտը, վտանգել առողջությունս:
Արփինե Արզումանյան` (mynews.am)