Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ պատասխան է տալու Լեւոն Տեր-Պետրոսյանը

Հունվար 08,2013 19:56

«Իսկ ի՞նչ պատասխան պետք է տա առաջին նախագահն այն մասսաներին, որոնք իրեն հավատացել են եւ, ցավոք, դեռ հավատում են: Ի՞նչ պատասխան պետք է տա այն 10 զոհերին եւ նրանց հարազատներին, ովքեր անմեղ տեղը զոհվեցին՝ նաեւ այս իշխանությունների հաբռգած լինելու պատճառով: Բայց այդ մարդիկ առաջին նախագահի ետեւից էին գնում, ու նա պարտավոր էր նրանց կողքին կանգնելու. եթե ժամանակին այդպես վարվեին Կամոն, Ստեփան Շահումյանը եւ մյուսները, ապա հաստատ համոզված եմ, որ 1917 թվականի հեղափոխությունը կձախողվեր»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը՝ խոսելով առաջիկա նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի չմասնակցության մասին:

Իսկ թե ինչո՞ւ ՀԿԿ-ն հետեւեց առաջին նախագահի եւ ՀԱԿ-ի օրինակին, Ռուբեն Թովմասյանի պարզաբանումները կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031