Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լանջիկից մինչև Մաստարա բաց է, սակայն ուղևորների մեծ մասը թանկացրած տոմսերով գնացքի հույսին են (տեսանյութ)

Հունվար 08,2013 19:45

Aravot.am –ը պարբերաբար դժգոհություններ էր լսում այն մասին, որ  մոտ 10-15 մեքենայատերեր չեն կարող դուրս բերել իրենց մեքենաները Լանջիկի անանցանելի հատվածից, որտեղ վերջիններս, այսպես ասած, պատանդ էին ընկել  դեռևս երեկվանից ` ձնաբքի պատճառով:

Հենց  նոր մենք տեղեկություններ ստացանք այն մասին, որ Լանջիկի փոթորկաշատ  հատվածում այլևս կուտակված մեքենաներ չկան, քիչ առաջ դուրս է բերվել ամենավերջին մեքենան` Մերսեդես  մակնիշի: Շիրակի մարզպետարանի տրասնպորտի բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը Aravot.am-ին փոխանցեց, որ Շիրակի մարզին պատկանող  այդ հատվածը մինչև Մաստարա այլևս բաց է, անցանելի:Աշխատանքեր են տարվում նաև մարզի մյուս դժվարանցանելի  հատվածները բացելու ուղղությամբ, օրինակ Արթիկ-Պեմզաշեն հատվածը  ամբողջությամբ մաքրելու, ինչպես նաև Աշոցքի մի քանի միջհամայնքային  ճանապարհները բացելու ուղղությամբ: Նշենք, քանի որ Արագածոտնի մարզին պատկանող  Մաստարայի հատվածը մաքրված չէ, հետևաբար որքան էլ Շիրակի մարզում գտնվող Լանջիկը դարձնեն անցանելի, մարդիկ չեն կարող մեքենաներով ու միկրոավտոբուսներով երթեկել դեպի մայրաքաղաք: Նրանք,  լավագույն դեպքում, Գյումրու ավտոկայանից մայրաքաղաք են ուղևորվում Արմավիրի ճանապարհով: Նշենք, սակայն, որ ուղևորների մեծ մասը դեռ գնացքի հույսին են, երեկվանից գյումրեցիները մայրաքաղաք են  ուղեւորվում ու հետ գալիս գնացքով,  որտեղ, ըստ նրանց, ասեղ գցելու տեղ չկա:Այս տեսանյութում, որը մեզ է տրամադրել գյումրեցիներից մեկը, ակնհայտ երեւում է, թե ինչ վիճակ էր երեկ Գյումրի-Երեւան գնացքում եւ դրա շուրջ:

Ուղեւորներից մեկը`civilnet.am –ի  քաղաքական մեկնաբան –լրագրող Դերենիկ Մալխասյանը Ֆեսբույքան իր էջում,  պատմելով երեկ  ժամը 18.00-ին Գյումրիից մայրաքաղաք գնացքով կատարած ճամփորդության մասին, գրել էր. «Գյումրի-Երեւան ուղեւորափոխադրությունը պարալիզված է, ավտոմայրուղին ձյան պատճառով անանցանելի է, գյումրեցիների դեպի Երևան տանող «կյանքի ճանապարհը» հնարավոր է անցնել միայն գնացքով… Իսկ երկաթուղային փոխադրամիջոցը նոր ռեկորդներ է սահմանում, գնացքում կանգնելու տեղ անգամ չկա,սակայն տոմսերը վաճառված են նստելատեղերից մի քանի անգամ ավելի: Այսինքն տոմսով հնարավոր չէ անգամ կանգնած հասնել Երեւան: Ահա  այսպիսին է «ապահով Հայաստանը»:

Մեկ այլ օգտատեր էլ ` Մելիքսեթ Գաբոյանը,  հավելել է «Ավելին,գնացքի միակ  ”զուգարանը”, որը  միայն` Բացվում և Օգտագործվում է, ՌԴ-ն գնացքում` ”ծառայողների” առջև  է … Ոչ` Ուղևորների Համար … »:Մեկ այլ օգտատեր Մարատ Մ. Յավրումյան անուն-ազգանունով,  հեգնել էր. «Նորմալ երկիր է, ինչ ես ուզում ,հաշտվի ու հանգիստ ապրի  »:

Նշենք, որ այսօր  տեղեկություներ ստացանք նաև այն մասին, որ հունվարի 1-ից  թանկացրել են գնացքի տոմսերը` Գյումրի-Արմավիրը 750-ից  դարձել է 1000 դրամ, իսկ Գյումրի-Երևանը` 950-1000 դրամ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031