Լրահոս
Օրվա լրահոսը

Որքանո՞վ է բարեփոխվել ոստիկանությունը

Հունվար 08,2013 19:29

2012թ. դեկտեմբերի  լույս 25-ի գիշերը Իջեւան քաղաքի կենտրոնում, շուկային հարակից տարածքում թալանվել է  Իջեւանի ավագանու անդամ Արտակ Խաչատրյանի ոսկեղենի խանութը: Ըստ որոշ  տեղեկությունների՝  գողացված ոսկեղենի եւ արծաթեղենի ընդհանուր արժեքը  շուրջ 100 հազար դոլար է:  ՀՀ ոստիկանության ինտերնետային կայքում( www.police.am) մենք տեղեկատվություն չգտանք խոշոր  չափերի այս գողության վերաբերյալ: Ինչո՞ւ դեպքի մասին կայքում տեղեկատվություն չկա: Սույն հարցը ցանկացանք ճշտել ոստիկանության լրատվական ծառայությունից:  Հունվարի 8-ին զանգահարեցինք «Սփյուռ» տեղեկատու, հարցրինք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության հեռախոսահամարը: Տեղեկատու ծառայությունից տրամադրեցին 52-03-10 հեռախոսահամարը: Զանգահարեցինք այդ համարով, հարցրինք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության հեռախոսահամարը: Ոստիկանությունից տվեցին  56-00-05 հեռախոսահամարը:  Հիշյալ համարին մեր զանգերն անպատասխան մնացին: Ստիպված զանգահարեցինք  նույն՝ 52- 03-10 հեռախոսահամարով, մեզ  ասացին, որ արդեն ընդմիջման ժամ է, թեեւ 12-ն անց էր 50 րոպե: Ընդմիջումից հետո  մի քանի անգամ եւս  զանգահարեցինք նույն՝ 56-00-05 հեռախոսահամարով, սակայն այն լռում էր: Կրկին ներկայանալով որպես լրագրող, նորից զանգահարեցինք  52-03-10 հեռախոսահամարին, հայտնելով, որ լրատվական ծառայության հեռախոսահամարը չի պատասխանում: Տվեցին 54-87-65 հեռախոսահամարը, ասացին, որ  դա ոստիկանության լրատվական ծառայության պետի տեղակալ Մուշեղ Կրոյանի  հեռախոսահամարն է: Սակայն այդ համարին կատարած  մեր  մի քանի զանգերին նույնպես  պատասխանող չեղավ: Անընդհատ խոսվում է, որ ՀՀ ոստիկանությունը բարեփոխվել է, այն ավելի ուշադիր եւ արձագանքող  է դարձել հասարակության եւ լրատվամիջոցների ահազանգերին, սակայն իրականում որքանո՞ վ է  այդպես: Օրինակ, Տավուշի մարզում գործում  են  ոստիկանության մարզային վարչություն, ոստիկանության 4  բաժիններ, սակայն չկա ոստիկանության մի պաշտոնյա, ով  ի պաշտոնե  պարտավոր լինի, ում  հանձնարարված լինի պատասխանել մարզի լրագրողների հարցերին: Մենք   էլ ստիպված ենք  զանգահարել Երեւան:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031