Լրահոս
Օրվա լրահոսը

Էդիկ Մինասյան. «Եթե որեւէ մեկին նկատեմ ցույցի գնալուց, կհեռացվի համալսարանից» (Ձայնագրություն)

Հունվար 08,2013 19:13

Անցած տարվա նոյեմբերին, երբ ilur,am-ը հրապարակեց ԵՊՀ Պատմության ֆակուլտետի կողմից հրատարակված «Հայոց Պատմություն» դասագրքից հատվածներ, շատերը ապշեցին, որ ոչ միայն անցյալը, այլեւ՝ ներկան, կարելի է այդպես կեղծել: Դասագրքի հետ առնչություն ունեցողները, (ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյան, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան), սակայն, հայտարարում էին, թե դասագրքում որեւէ բան չի կեղծվել: Իսկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ ասում էր, թե դասագրքում որեւէ բառ չի փոխվելու:

Այն, որ ԵՊՀ-ն իրականում վերածվել է քաղաքական կառույցի, պատասխանատուները կարծես՝ չէին ցանկանում ընդունել: Չնայած այն բանին, որ դա հայտնի փաստ էր:

ilur.am-ի ձեռքի տակ է հայտնվել 2008-ի հետընտրական շրջանում արված մի ձայնագրություն, որտեղ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը ուսանողներին հայտարարում է, որ եթե նրանցից, կամ դասախոսներից մեկը մասնակցի ցույցերին, ապա կհեռացվի համալսարանից: Իսկ ուսանողներից մեկի այն հարցին, թե «մի՞թե դա մեր սահմանադրական իրավունքը չէ», Մինասյանը այսպիսի պատասխան է տալիս. «Ի՞նչ սահմանադրական իրավունք»:

Աղբյուր` ilur.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031