Այսօր՝ հունվարի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում, Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կյուրղինյան 3 հասցեի դիմաց, այգու մեջ տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից shamshyan.com– ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այգում եղած կիսակառույց շինության հետնամասում հայտնաբերվել է տղամարդու դի՝ մասնատված վիճակում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի 2-րդ փրկարարական խմբի հրամանատարի տեղակալ Մհեր Ղազարյանի գլխավորությամբ հատուկ տեխնիկայի միջոցով, մեծ դժվարությամբ կարողացան բացել կիսակառույց շինության երկաթյա դուռը: Ներսում քննչական խումբը հատակին, պատերին և մի քանի հատվածներում հայտնաբերեց արյան հետքեր, կացին և խարտոց:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ սպանվածը Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ, 48-ամյա Արա Հունանյանն էր, որը ըստ տեղեկությունների, ամուսնացած էր և ուներ ընտանիք:
Կարդացեք նաև
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական միջոցառումներ՝ սպանություն կատարող անձին հայտնաբերելու համար: