Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է և խառնել իշխանությունների խաղաքարտերը»

Հունվար 08,2013 17:35

Aravot.am –ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը` նշելով, որ ամենևին էլ պետք չէ վստահորեն պնդել, թե առաջիկա նախագահական ընտրությունները Հայաստանում կանցնեն առանց արտասովոր զարգացումների: «Ես այս պահի դրությամբ կասեմ, որ գործող նախագահին ոչ ոք չի կարող համարժեք ընդդիմություն լինել, բայց մենք չպետք է խաբնվենք սրան, որովհետև մենք տեսանք 2008 թվականի ընտրությունները, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը, շատ հմուտ, գրագետ քարոզարշավ տանելով, հասավ նրան, որ իշխանությունները, որոնք հայտարարում էին, թե առաջին նախագահի վարկանիշը 1-2 տոկոս է, փոշմանեին իրենց ասածից, փետրվարի 19-ին ինչքան ձայներ հավաքեց նա: Այնպես որ, այս 7 թեկնածուների մեջ ես տեսնում եմ մի մարդու, որը կարող է քիչ թե շատ խառնել իշխանությունների խաղաքարտերը, դա «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն է, որը եթե վարի ակտիվ, գրագետ քարոզարշավ, ապա կկարողանա մոտակա նախագահական ընտրությունները թևակոխել տալ երկրորդ փուլ»,- ասաց մեր զրուցակիցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031