Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ջհանգիրյանների գանգատների գործերով հարցեր են ուղղվել կառավարությանը

Հունվար 08,2013 17:33

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի և նրա եղբայր Վարդան Ջհանգիրյանի գանգատների քննությունը, ՄԻԵԴ-ը հարցեր է ուղղել կառավարությանը:

«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում գանգատաբերների ներկայացուցիչ Արա Ղազարյանը գոհունակություն հայտնեց, որ Գագիկ Ջհանգիրյանի գանգատի մասով Եվրադատարանը հարց է ուղղել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածով՝ անկախ քաղաքական համոզմունքից խտրականության արգելում, խախտման վերաբերյալ:

Գագիկ և Վարդան Ջհանգիրյանների գանգատներն առնչում են 2008թ. ՀՀ նախագահական ընտրությունների շրջանում նրանց ոստիկանություն բերման ենթարկելու, ձերբակալելու, կալանավորելու, նրանց դեմ հարուցված գործերի քննությանը:

Ընդդեմ Հայաստանի Հանրապետության գանգատներում (երեք գանգատներից երկուսը միավորվել են մեկ վարույթում) Գագիկ Ջհանգիրյանը ներկայացնում է Կոնվենցիայի թվով 8՝ 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 10-րդ, 11-րդ, 14-րդ, 18-րդ հոդվածներով խախտումները՝ կյանքի իրավունք, խոշտանգումների արգելում, ազատության և անձեռնմխելիության, արդար դատաքննության իրավունքներ, արտահայտվելու, հավաքների ու միավորման ազատություն, խտրականության արգելում, իրավունքների նկատմամբ սահմանափակումների կիրառման սահմանները:

Իսկ Վարդան Ջհանգիրյանի երկու գանգատներում, որոնք միավորվել են մեկ վարույթում, բարձրացվում են Կոնվենցիայի 3-րդ, 5-րդ և 13-րդ հոդվածների՝ խոշտանգումների արգելում, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, խախտումների հարցերը:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031