Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գեորգի Օկոեւը պատասխանում է արգանդը, ձվարաններն ու երիկամը հեռացրած կնոջ ամուսնուն

Հունվար 08,2013 17:23

Aravot.am-ը առողջապահության նախարարության միջոցով ստացավ

«Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» տնօրեն Գեորգի Օկոեւի պատասխանը:

Ըստ բժիշկ Օկոեւի. «Հայտնում եմ Ձեզ Նունե Մաղաքյանի դեպքի հետ կապված տվյալները.

1. Ն.Մաղաքյանի վիրահատությունը կատարվել է պետպատվերի սահմաններում, որի համար կա համապատասխան հիմնավորում` հաստատված դատական քննության ընթացքում:

2.Վիրահատության ծավալի ընդարձակման եւ հանդիպող բարդությունների մասին Ն.Մաղաքյանը տեղեկացված է եղել (կա համապատասխան անդորրագիր), եւ այն, որ կատարված վիրահատության ընթացքում բարդությունները իրոք բարդություններ են, այլ ոչ թե բժշկական սխալ, հաստատված է ՀՀ տարածքում անցկացված բազմաթիվ դատա-բժշկական քննությունների արդյունքներով:

Ն.Մաղաքյանի եւ նրա ամուսնու կողմից նյութերը ուղարկվել է անկախ դատա-բժշկական քննության` Գերմանիա, եւ այնտեղից ստացվել է եզրակացություն, որ վիրահատության ծավալը ընտրված է ճիշտ եւ եղած դեպքը միանշանակ համարվում է տվյալ միջամտությանը բնորոշ բարդություն, այլ ոչ թե բժշկական սխալ: Տվյալ եզրակացությունը կա Ն.Մաղաքյանի մոտ, ինչպես նաեւ դատական գործերում:

3. Վերականգնողական վիրահատության ընթացքում Ն.Մաղաքյանը եւ նրա ամուսինը հրաժարվել են երիկամի պահպանման հետագա միջամտություններից եւ պնդել են երիկամի հեռացմանը: Կան համապատասխան գրառումներ բժշկական փաստաթղթերում:

4. Տվյալ գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որը կայացրել է վճիռ՝ Նունե Ռազմիկի Մաղաքյանի հայցը մերժել անհիմն լինելու հիմքով (նայիր համապատասխան կայքը)»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031