Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորյա կորպորատիվների համար ծախսված գումարի չափը խիստ գաղտնի է

Հունվար 08,2013 17:03

Որքա՞ն գումար է ծախսվել ֆիրմաների, պետական գերատեսչությունների, բանկերի եւ այլ կազմակերպությունների ամանորյա կորպորատիվների վրա. Aravot.am-ի այս հարցին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցից, որտեղ պարբերաբար խոշոր ընկերություններ բանկետներ են կազմակերպում, Անահիտ Թանթուշյանը պատասխանեց, որ 2012 թվականի տարեվերջին 4-5 ամանորյա կորպորատիվ է կազմակերպվել: Թե որ ֆիրմաների պատվերով է եղել ու ինչքան գումար վճարվել յուրաքանչյուրի համար, մեզ ճշտել չհաջողվեց, հյուրանոցից մեզ պատասխանեցին, որ դա խիստ գաղտնի ինֆորմացիա է եւ իրենք իրավունք չունեն հրապարակել ուրիշի ծախսերը:

Պետական գերատեսչություններում (առողջապահության նախարարություն, նախագահական, կառավարություն եւ այլն) տոնական տրամադրությունները դեռ շարունակվում են, այնտեղից եւս որեւէ բան պարզել չհաջողվեց, որովհետեւ հեռախոսազանգերին պատասխանող չգտնվեց:

Բանկերում, որոնք ոչ պակաս շքեղ են նշում տոները, ամանորյա կորպորատիվների համար ծախսած գումարի չափը, ոչ «Կոնվերսբանկի», ոչ էլ «Յունիբանկի»՝ չիմացանք, նպատակահարմար չգտան պատասխանել: Մի շարք կազմակերպություններ՝ ամանորին ծախսած գումարի չափը չհրապարակելը համարեցին «տան ծախս, որը ոչ մեկին չի վերաբերվում»:

Բջջային օպերատորներից՝ «Օրանժ Արմենիան» ընդհանրապես չցանկացավ մեկնաբանել, միջոցառում արվել է, թե ոչ, կամ՝ որքան գումար են ծախսել, եւ այլն:

«ՎիվաՍել ՄՏՍ» ընկերությունից էլ խոստացան պատասխանել, սակայն առայժմ հնարավոր չեղավ ճշտել, քանի որ իրենց մոտ եւս տոնական տրամադրությունները շարունակվում են, եւ ոչ բոլոր բաժիններում է սկսվել աշխատանքային գործընթացը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031