Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախագահի կարատեիստ թեկնածուն ուժերը փորձել է նաեւ նախարարի պաշտոնում

Հունվար 08,2013 16:56

Նախագահի կարատեիստ թեկնածու Տարոն Աբրահամյանի օրակարգում ոչ միայն ընտրական 8 միլիոն դրամ գրավը գտնելու, այլեւ նախընտրական քարոզարշավի կազմակերպման ու անցկացման համար գումար հավաքելու խնդիրն է դրված:

«Մենք սպասում ենք հավելյալ գումարների, որ կարողանանք քարոզարշավը կազմակերպել: Նախատեսում ենք ծախսել 25-50 միլիոն դրամ , որովհետեւ դա պարտադիր սխեմա է՝ աշխատողներին աշխատավարձ տալ, գույք ձեռքբերել եւ այլն»,- ասաց նախագահի թեկնածուն: Ըստ նրա, ընտրություններին մասնակցելու համար իրեն ֆինանսավորում են ընկերները:

Նրա խոսքերով, գումարը հավաքագրելու համար այսօր առավոտվանից հնարավոր ընտրողների հետ հանդիպումներ են կազմակերպում:

«Ունեմ ծրագիր, բայց երբ ֆինանսական խնդիրները լուծվեն՝ հետո կներկայացնեմ »,- ասում է իր նախընտրական ծրագիրն առայժմ թաքցնող թեկնածուն, հետո շարունակում. «Հանրապետությունը ինձ վաղուց է ճանաչում: 1980-ականներից սպորտում եմ, բազմաթիվ սպորտաձեւերում եղել եմ չեմպիոն, մարտարվեստի միջազգային վարպետ եմ, օլիմպիական դեսպան եմ: Եղել եմ հատուկ նշանակության գումարտակի հրամանատարի պաշտոնակատար»:

Նա չի կարծում, թե ընտրությունների արդյունքներն արդեն կանխորոշված են. «Գործող նախագահն ունի պետական մեծ մեխանիզմներ, պատերազմի բոհով անցել է , ճանաչված անձ է, հարգում են: Առավելությունները շատ մեծ են, բայց դա վերցնել հիմք ու ընթացք տալ, թե նախագահն արդեն նախագահ է, չի կարելի»:

Նա արդեն ունի նախընտրական 2 կարգախոս՝ «Մենք հայ ենք, հզոր ենք, մեր ազգի արժանի զավակներն ենք» եւ «Կեցցե միասնական, մարմնահզոր, ուժեղ Հայաստանը»:

Հարցին, թե ինչո՞ւ միանգամից նախագահի թեկնածու, գուցե սկզբում ուժերը փորձեր սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնում, կարատեիստն ասաց. «Նախարարության հնարավորություններն առավել քիչ են… փորձել եմ հասնել այդ արենային, բայց եղել է հնարավորությունների սահմանափակում»:

Հարցին ի պատասխան՝ պատրաստվո՞ւմ է մեծ քաղաքականություն մտնել, եթե չհաղթի ընտրություններում, ասաց. «Քաղաքականություն չեմ մտնում, որովհետեւ նախագահի պաշտոնը քաղաքականության հետ կապ չունի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031