Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հիվանդանոցն ընդդեմ նախագահի թեկնածուի

Հունվար 08,2013 16:18

Գործարար համբավի պաշտպանության համար անցյալ տարվա հուլիսի 30-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր դիմել առողջապահության նախարարության թիվ 3 կլինիկական հիվանդանոցը՝ իր ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մուրադ Ասրյանի միջոցով:

Հայցվորը տեղեկացնում է, որ պատասխանող, իրավաբան՝ այժմ նախագահի թեկնածու առաջադրված Ռուբեն Այվազյանն անցյալ տարվա մայիսի 22-ին լրատվամիջոցներին հիվանդանոցի դեմ «Վարկած» ակումբում տվել է զրպարտչական բնույթի տեղեկատվություն:

Հայցվորը գրությամբ հունիսի 22-ին դիմել է պատասխանողին, պահանջել, որպեսզի վերոհիշյալ տեղեկատվությունը հերքվի:

Հուլիսի 4-ին պատասխանողը, ըստ հայցվորի, կրկին «Վարկածում» լրատվամիջոցներին ներկայացրել է տեղեկատվություն, որն իր մեջ պարունակում է զրպարտություն:

«Առավոտն» անդրադարձել է ակնարկված ասուլիսներին: Մասնավորապես, պատասխանողը լրատվամիջոցներին հայտնել էր, որ նշյալ բուժհիմնարկում իր հորը՝ ճարտարագետ, «Կալաշնիկով» ինքնաձիգի փամփուշտի արտադրության ավտոմատ հոսքագծի նախագծող Լեւ Այվազյանին մայիսի 12-ին պատշաճ բժշկական օգնություն ցույց չտալով՝ «առանձնապես դաժանությամբ սպանել են»:

Ի դեպ, պատասխանողը հակընդդեմ հայցով դիմել էր դատարան, պահանջելով հատուցել «հորն առանձնապես դաժանությամբ սպանելու հետեւանքով հուղարկավորության ծախսերը»: Այն հաշվարկվել է 2 միլիոն 500 000 դրամ: Հակընդդեմ հայցը մերժվել էր, բողոքը հասել էր ՀՀ վերաքննիչ, ապա՝ վճռաբեկ դատարաններ եւ այն վերադարձվել էր:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին քննության առավ Ռուբեն Այվազյանի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցը ՝ գույքի վրա 1 մլն դրամի չափով արգելանքը վերացնելու մասին:

Դատարաը մերժել էր այս միջնորդությունը, գտնելով, որ հայցի ապահովման միջոցի վերացման հիմքերը բացակայում են:

Ի դեպ, ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում առկա է նաեւ ԱՆ դատական բժշկության գիտագործնական կենտրոնի թիվ 118/հձ եզրակացությունը, որը հղում անելով հիվանդության պատմագրին, հանգել է այն եզրակացության, թե հարցում նշված հանգամանքները ենթակա են քննչական գնահատման:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031