Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանը՝ վրացիների մասին. Շուշիին տիրացած Իբրահիմ խանին սատարել է Հերակլ թագավորը (Տեսանյութ)

Հունվար 08,2013 16:09

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց, որ Վրաց պատրիարք Իլյա Երկրորդի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արած հայտնի արտահայտությունը, թե Լեռնային Ղարաբաղը եղել եւ մնում է Ադրբեջանի անքակտելի մասը, ինչպես Հարավային Օսիան եւ Աբխազիան ՝Վրաստանինը, հավելեց, որ դա իշխող մտայնություն է Վրաստանում, եւ բոլոր վրաց կառավարությունների ու նախագահների օրոք էլ Վրաստանն իր կեցվածքը հայերի հանդեպ չի փոխել:

«Իրենք Արցախի ազատությանը դեմ են, որովհետեւ Աբխազիայի եւ Օսիայի խնդիրն ունեն, եւ բնականաբար իրենց կորցրածը հետ բերելու առումով չեն կարող պաշտպանել Արցախի անկախությունը… Առհասարակ վրաց հասարակությունը մտածում է այնպես, ինչպես Իլյան ասել է: Իսկ ես ենթադրում եմ, որ կարող է ասած լինել, որովհետեւ դա գերիշխող տեսակետ է Վրաստանում»,- նշեց հուշարձանագետը:

Նա նաեւ զուգահեռներ տարավ այսօրվա պաշտոնական Թբիլիսիի եւ Վրաց Հերակլ արքայի՝ հայերի հանդեպ ունեցած վերաբերմունքի միջեւ. «Այս պահին հիշեցի, որ ժամանակին Արցախի մելիքների դեմ պայքարող Իբրահիմ խանը Հերակլ թագավորի ամենամտերիմ դաշնակիցն է եղել: Հայերի դեմ պայքարում Շուշիին տիրացած Իբրահիմ խանին միշտ սատարել է Հերակլ թագավորը: Եվ երբ երբեմն Հերակլն այնուամենայնիվ որոշ անհավատարմություն էր դրսեւորում կամ այդքան էլ սուր կերպով հայերի դեմ չէր դրսեւորում իրեն, անմիջապես Իբրահիմը գտնում էր նրան պատժելու ձեւը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031