Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գործազուրկ նախագահի թեկնածուն գործազուրկների իրավունքը պաշտպանելու առաքելություն է իրականացնում

Հունվար 08,2013 15:48

Նախագահի թեկնածու Պավլիկ Սարգսյանը ընտրություններին մասնակցելու համար նույնիսկ խորհրդանշական մեկ դրամը անօրինական է համարում:

«Այ, եթե մտնենք խաղատուն, քանի որ խաղատան կանոնակարգը Սահմանադրությամբ սահմանված չէ, նրանք իրավունք ունեն սեփական կանոնակարգն ունենալ: Բայց ես չեմ մտել խաղի մեջ, մտել եմ իմ քաղաքացիական իրավունքին հետամուտ լինելու»,- ասում է ընտրական 8 միլիոն դրամ գրավի պարտադիր պահանջը բողոքարկող նախագահի թեկնածուն:

Մեր հարցին, ընտրություններում հաղթելու շանս ունե՞ք, պարոն Սարգսյանն ասաց. «Ընդհանրապես կախվողի տանը պարանից չեն խոսում: Այսինքն՝ անօրեն երկրում օրենքից չեն խոսում: Իրավազուրկ քաղաքացիներ ենք: Ես ընդամենը քվե եմ ուզում: Մինչդեռ հանրային հեռուստաընկերությունը ծաղրի է ենթարկում հանրապետության ընտրվող քաղաքացիների 95 տոկոսին՝ ֆիլմի հատվածներ ցուցադրելով՝ դենգի դավայ, դենգի դավայ»:

Նա չունի 8 միլիոն դրամ գրավը ու մտադրություն էլ չունի հավաքելու, որովհետեւ ընտրություններին մասնակցելու իր առաքելությունն ուրիշ է. «Սովորական քաղաքացու, վաստակավոր գործազուրկի իրավունքն եմ ուզում պաշտպանել: Ես 1993-ից աղետի գոտում աշխատում էի շինարարական կազմակերպությունում, որտեղ դադարեցվեց ֆինանսավորումը եւ երկու տարվա աշխատավարձ չստանալով՝ ես ըմբռնումով դուրս եկա. դա էր հայրենիքիս վիճակը»:

Նա նաեւ պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ 8 միլիոն դրամ գրավի պահանջը հակասահմանադրական համարելու պահանջով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031