Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախագահի թեկնածուները հանձնաժողովի նիստը շոուի վերածեցին ու վիճեցին հանձնաժողովի նախագահի հետ

Հունվար 08,2013 15:15

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հատուկ նիստ էր հրավիրել՝ ընտրական 8 միլիոն դրամ գրավը չվճարած նախագահի թեկնածուների համար: Հանձնաժողովը, ըստ օրենքով սահմանված կարգի, 48 ժամ տրամադրեց թեկնածուներին վճարումները կատարելու եւ փաստաթղթային թերությունները շտկելու համար:

Գրավը չվճարած 8 թեկնածուներից հանձնաժողով չէին ներկայացել երկու թեկնածու՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը եւ ԲՀԿ-ական ինքնառաջադրված Ռուբեն Այվազյանը:

Նիստը վերածվեց իսկական շոուի, երբ խոսքը տրվեց նախագահի թեկնածու  Պավլիկ Սարգսյանին:

«Ես հայտարարում եմ՝ չեմ ընդունում հանրապետության Ընտրական օրենսգրքի 80-րդ կետը: Դա ոչ թե օրենք է, այլ հարկադրանք, կարգադրանք: Կարո՞ղ եմ ներկայանալ, հանրությանը ներկայանալ: Ես իմ իրավունքից եմ ուզում օգտվել: Հանձնաժողովի անդամներն ինձ չեն ճանաչում»,- հարցրեց նախագահի թոշակառու թեկնածուն: Պարոն Մուկուչյանն էլ ասաց, որ իրեն ներկայացնելու լավագույն տարբերակը չի ընտրել ու հորդորեց դիմումի քննության շրջանակներում մնալ եւ հանձնաժողովը անձնական տեսակետներ հայտարարելու ամբիոն չդարձնել:

«Ինչո՞ւ թույլ չեք տալիս սահմանադրական իմ իրավունքից օգտվել: Չեմ ներկայացրել, չեմ պատրաստվում ներկայացնել տեղեկանք: Ի՞նչ ընտրական գրավ: Սա խաղատո՞ւն է, ես խաղադրո՞ւյք պետք է կատարեմ :

Հանրապետության 90 տոկոսը աղքատ է, դուք իմ նկատմամբ ճնշում եք գործադրում: Ես հայտարարում եմ՝ նարկաման չեմ, հարբեցող չեմ, խաղամոլ չեմ ու սոցիալապես ապահով չեմ ու չեմ կարող ընտրական գրավ վճարել: Բացատրեք ի՞նչ է ընտրական գրավը»:

Շոուն թեժացրեց նախագահի մեկ այլ թեկնածու Ռոբերտ Սիմոնյանը. «Հարգելի դատարան, օրենքը բոլորիս համար հավասարազո՞ր է: Սահմանադրությունը բոլորիս համար պարտադիր է, բայց 50 հոդվածով ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք կարող է ընտրվել Հայաստանի նախագահ,  բայց Սահմանադրությունում գրվա՞ծ է՝ ես գրավ պետք է վճարեմ: Դուք գումար ե՞ք շորթում ինձնից, չհասկացա՞: Բացի այդ, ամսի 29-ից նախագահը պետք է իր լիազորությունները վայր դներ՝ նոր միայն մասնակցեր ընտրություններին: Իշխանությունը բռնազավթված է»: Նախագահի այս թեկնածուն վեճի բռնվեց պարոն Մուկուչյանի հետ ու նրանք մեկը մյուսին հերթ չտալով՝ զուգահեռ խոսում էին:

electoral

Իրեն ցույց տվեց նաեւ նախագահի թեկնածու Մհեր Հայրապետյանը: Հիշեցնենք՝ նա ԿԲ հաշվեհամարին ընտրական 8 միլիոն դրամ գրավի փոխարեն հազար դրամ էր ընդամենը փոխանցել:

Նա հիշեցրեց, որ ԿԸՀ էր ուղարկել նամակ-դիմում՝ վկայակոչելով քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների միջազգային համաձայնագիը եւ խնդրել՝ Կենտրոնական բանկի  հաշվեհամարին մուծել 50.000 դրամ պետական տուրք՝ ելնելով իր սցիալական կարգավիճակից եւ շարունակել մնալ ընտրապայքարում:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ ասաց, որ այն եղել է անստորագիր եւ անհասկանալի: Հետո ասաց, որ նոր դիմում պատշաճ կերպով ներկայացնի, հանձնաժողովը պատշաճ կարգով կուսումնասիրի եւ որոշում կընդունի:

Նախագահի թեկնածուն էլ հարցրեց՝ կարո՞ղ է հիմա ստորագրել դիմումն ու հանձնել:

«Դիմումն ընդհանրապես ստորագրված են բերում, անստորագիր դիմումի մասին մարդիկ վաղուց մոռացել են »,- պատասխանեց պարոն Մուկուչյանը: Հետո դիմումը վերցնելուց հետո նկատողություն արեց, որ այն անհասցե է ու ինքնակենսագրության փոխարեն դիմումներին սովորաբար կցվում են փաստաթղթեր կամ ապացույցներ, եթե դրանք անհրաժեշտ են: «Գոնե դիմումի հակառակ երեսին ձեր հասցեն, ամսաթիվը նշեք»,- եւ «Քաղաքակիրթ մարդկությունը այլ տեսանկյուն չի հայտնել ասելով» պարոն Մուկուչյանը  ընդհատեց պարոն Հայրապետյանի դիտարկումները դիմումի կազմման վերաբերյալ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031