Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատարանում քննվում է քաղաքացիների գույքի հափշտակության հերթական գործը

Հունվար 08,2013 14:25

Բազմաթիվ քաղաքացիներին բնակարաններ վաճառելու պատրվակով նրանցից առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության հերթական գործով առաջին դատական նիստն այսօր տեղի չունեցավ ամբաստանյալներից մեկի՝ Սիմոն Աղազարյանի բացակայության պատճառով: Նա անցնում է ստացիոնար բուժում և վաղն իսկ դուրս է գրվելու հիվանդանոցից:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 16-ին:

Ըստ մեղադրանքի, ամբաստանյալ Գագիկ Պապոյանը՝ հանդիսանալով անհատ ձեռնարկատեր, ինչպես նաև «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ», «Նարեկգրադ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների տնօրեն, խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով, բնակարաններ վաճառելու պատրվակով, միասնական դիտավորությամբ հափշտակել է բազմաթիվ քաղաքացիների առանձնապես խոշոր չափերի` 10.202.947.840 դրամ արժողությամբ գույքը:

Իսկ ամբաստանյալ Սիմոն Աղազարյանը մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով «Գապբնակշին» ՍՊ ընկերության փոխտնօրեն, նույն ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի հետ նախնական համաձայնությամբ, ՀՀ Կառավարության 2004թ. հունիսի 17-ի թիվ 909-Ն որոշմամբ իրացման գոտի ճանաչված՝ Երևան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեում հիշյալ ընկերությանը հատկացված 3850 քմ մակերեսով հողատարածքում կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ վաճառելու պատրվակով, 2005–2011թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, նրանց հետ կնքած՝ բնակարանների առուվաճառքի նախնական պայմանագրերի հիման վրա միասնական դիտավորությամբ Գագիկ Պապոյանի հետ գանձել ու հափշտակել են 1.253.891.550 ՀՀ դրամ:

Ի դեպ, վերջինս, մեկ այլ նմանօրինակ գործով՝ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի գույքի յուրացման համար արդեն իսկ դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031