Լրահոս
Օրվա լրահոսը

24-ամյա իջեւանցին 24 ծառ է հատել՝ պատճառելով ավելի քան 2,5 միլիոն դրամի վնաս

Հունվար 08,2013 14:23

Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Ռաֆիկ Մելքոնյան) ընթանում է Իջեւան քաղաքի 24-ամյա բնակիչ Գեւորգ Օթարյանի դատավարությունը: Նա մեղադրվում է այն բանում որ ապօրինի հատել է 23 հատ հաճարենի եւ մեկ թխկենի՝ պետությանը պատճառելով 2 միլիոն 568 հազար դրամի վնաս:

Նախկինում չդատված Գ. Օթարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով («Ծառերի, թփերի, բուսածածկի ապօրինի հատումը, որը խոշոր վնաս է պատճառել»): Այդ հոդվածը նախատեսում է կալանք՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով: Սույն գործով դատական երկրորդ նիստը նշանակված է հունվարի 11-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031