«Վեսթ Հեմի» երկրպագուներին եւ, ընդհանրապես, անգլիական ֆուտբոլին 2013 թվականին դժվար փորձություններ են սպասվում: Բանն այն է, որ «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Մեթյու Ջարվիսը հայտնվել է Անգլիայում գեյերի շրջանում մեծ տարածում ունեցող հանդեսներից մեկի շապիկին: Իսկ ֆուտբոլիստը հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե ֆուտբոլիստներից շատերը վախենում են բացահայտել իրենց իսկական էությունը եւ կոչ արել չվախենալ իրենց կողնորոշվածության մասին բարձրաձայն խոսելուց: «Կարծում եմ, որ ժամանակն է ընդունել միասեռականների ընտրությունը: Ֆուտբոլիստը կարող է լինել այնպիսին, ինչպիսին ցանկանում է: Իսկ նրա թիմակիցներին եւ ֆուտբոլասերներին պիտի հետաքրքրի միայն այն, թե խաղացողն ինչ է անում խաղադաշտում», – ասել է Ջարվիսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ