ՀՀ նախագահի ընտրությունները տեղի կունեն ոչ թե փետրվարի 18-ին, այլ ավելի ուշ: Խոստանում է Իրավագետ, ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Ռուբեն Այվազյանը . «Սահմանադրության 57 հոդվածն ասում է՝ եթե ճանաչվի, որ թեկնածուի համար առաջացել է անհաղթահարելի խոչընդոտ, երկշաբաթյա ժամկետով հետաձգվում են ՀՀ նախագահի ընտրությունները եւ այդ ժամկետն ավարտվելուց հետո 40 օր հետո նշանակվում են նոր ընտրություններ»:
Ռուբեն Այվազյանի համար անհաղթահարելի խոչընդոտներ են առաջացել դատարանի որոշմամբ. «ՀՀ ներկայիս 20 տարի «բարեփոխվող» դատական համակարգի շնորհիվ իմ ողջ գույքը գտնվում է արգելանքի տակ»։
Արգելանքի պատճառով պարոն Այվազյանը չի կարողանում մուծել 8 մլն ընտրագրավը:
Սեւանի ափին գտնվող 61 500 քմ հողային տարածք, որն ամենաքիչը կարող է արժենալ 50 մլն դրամ, կարող էր իրավագետ, ՀՀ նախագահի թեկնածու Ռուբեն Այվազյանի 8 մլն դրամ ընտրագրավի հարցը լուծել: Սակայն ԴԱՀԿ-ն արգելանք է դրել ինչպես այս, այնպես էլ նրա 2 ավտոմեքենաների վրա՝ Խոսրով Հարությունյանի եղբայրը` Սամվել Հարությունյանի հայցով։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ