Հունվարի 2-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի տարածքում հայտնվել է 5 խոշոր եղջերավոր անասուն՝ 3 կով եւ 2 մոզի: Դրանք չեն պատկանել Բաղանիսի բնակիչներին: Գյուղապետ Նարեկ Սահակյանը որոշել է անասուններն ի պահ հանձնել Բաղանիսի այն անասնատերերին, ում կովերը նախկինում կատարված անասնագողություններից հետո անհետացել են, ենթադրաբար տարվել հարեւան Ադրբեջանի տարածք:
Գյուղապետը որոշել է, որ եթե կովերի տերերն ի հայտ չգան, ապա անասունները որպես սեփականություն կմնան այդ մարդկանց:
Նարեկ Սահակյանից տեղեկացանք, որ հունվարի 8-ին հայտնվել է 5 անասունների տերը՝ Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Արամ Զալինյանը: Վերջինս ասել է, որ կորցրել է իր անասուններին: Հավանական է , որ Ա. Զալինյանը ինչ-որ կերպ լավություն կանի մի շաբաթվա ընթացքում իր կովերը խնամած բաղանիսցի անասնատերերին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ