Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահական ընտրությունն էժանացել է, կամ ԺԵԿ-ի պետ դառնալն ավելի դժվար պայքար է

Հունվար 08,2013 12:44

ՀՀ նախագահական ընտրությունների՝ թեկնածուների առաջադրման փուլն այս տարի առանձնանում է նրանով, որ գրանցվեց թեկնածուների առատություն, անգամ առաջադրվել են այնպիսի անձինք, որոնք չունեն քաղաքական կենսագրություն, քաղաքական դաշտում մինչ այժմ հայտնի չեն եղել իրենց գործունեությամբ:

Aravot.am-ը իրավապաշտպանների հետ զրույցում հետաքրքրվեց՝ մարդու իրավունքների տեսանկյունից ընդունելի՞ երևույթ է, որ ունենք այսպիսի պատկեր և արդյոք դրա պատճառն այն է, որ ընտրագրավը այնքան էլ բարձր չէ, թե՞ կան այլ պատճառներ:

 «Իրավունքի եւ ազատության» կենտրոնի նախագահ Վարդան Հարությունյանն այս կապակցությամբ նշեց. «Ընտրագրավի հետ կապված ոչինչ ասել չեմ կարող: Եթե օրենքով պահանջվում է, դա պիտի լինի: Մի քիչ ավելի, մի քիչ պակաս, կամ մի քանի տասնյակ հազար դոլար ավելի, մի քանի տասնյակ հազար դոլար պակասը չի էականը: Էականն այն է, որ այնքան է էժանացել նախագահական ընտրությունը, այնքան է էժանացել նախագահի աթոռը, որ ցանկացած մեկը, որն արթնանում է, կարող է իրեն հայտարարել նախագահի թեկնածու ու հավակնել այդ աթոռին: Դա պայմանավորված է այդ աթոռը զբաղեցնող մարդկանց որակներով: Հասարակությունը ընտրություններին չպիտի վերաբերվի հեգնանքով, որպես կատակ ընդունի: Մարդիկ պիտի հասկանան, որ նախագահի աթոռը կատակ չէ, նախագահ դառնալը ժեկի պետ դառնալ չէ: Ժեկ-ի պետ դառնալու համար անգամ այդքան էժան պայքար չի մղվում, ինչպես նախագահի աթոռի համար: Եթե լինի իշխանափոխություն, նորմալ ընտրություններ լինեն ու նորմալ մարդիկ գան իշխանության, կարժեւորվեն նաև պետական կառույցներն ու համակարգը»:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը մարդու իրավունքների տեսանկյունից նորմալ և դրական է համարում թեկնածուների նման առատությունը ու նշում. «Ընտրագրավը ոչ միայն փոքր չէ, այլև ընտրագրավը չափից ավելի մեծ է Հայաստանի համար, այսպիսի եկամուտներ ունեցող անձանց համար, որտեղ այսքան է կազմում ՀՆԱ-ն, չափազանց բարձր է ընտրագրավը: Իսկ թե արդյոք մարդը օգտվի իր պասիվ ընտրական իրավունքից, թե ոչ, առաջադրի իր թեկնածությունը, թե ոչ՝ մենք չէ, որ պետք է որոշենք: Այլ անձինք չէ, որ պիտի որոշեն անձը քաղաքական կենսագրություն ունի, թե ոչ: Նրա առաջադրումը արդարացված է, թե ոչ՝ ի վերջո կորոշվի քվեարկության արդյունքնում, երբ մարդիկ իրենց ընտրությունը կայացրած կլինեն կամքի ազատ արտահայտմամբ: Չի կարելի բացառել, որ այսպես կոչված քաղաքական կենսագրություն չունեցող մարդը արդար, ազատ, թափանցիկ ընտրությունների արդյունքում ընտրվի և նշանակվի նախագահ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031