Լրահոս
Օրվա լրահոսը

Էպոսագետը Չինաստանից ապրանք է բերել, այստեղից ՌԴ տարել

Հունվար 08,2013 11:59

Հատված գործազուրկ էպոսագետ Վարդան Սեդրակյանի հարցազրույցից։

Պարոն Սեդրակյան, 8 մլնը քիչ փող չէ, դուք գործազուրկ եք, որտեղի՞ց ձեզ այդ գումարը։

 

– Մյուսները որ դրել են, ողորմություն հավաքելով են դրել՝ Րաֆֆին, Պարույրը։ Հիշո՞ւմ եք, որ Րաֆֆին ասաց՝ ազգը պիտի հավաքի, ես էլ առաջարկեցի իմ օգնությունը, չընդունեց, Պարույր Հայրիկյանը նամակներ էր ուղարկել Հայաստանով մեկ։ Հիմա աշխատել-չաշխատելը ի՞նչ է խանգարում։

Բայց որտեղի՞ց ձեզ այն։

– Օրինակ, կան թեկնածուներ, որ աշխատում են ինչ-որ տեղ, իրենց աշխատավարձը թույլ է տալի՞ս այդ գրավը մուծել։

Իհարկե՝ ոչ, Բագրատյանինը թերեւս կարող է թույլ տալ, քանի որ նրա դասախոսությունները արտերկրում շատ թանկ արժեն։

– Ես էլ իմ ամբողջ կյանքում ե՛ւ Պարսկաստանում, ե՛ւ Ռուսաստանում բազմաթիվ դասախոսություններ եմ ունեցել հայոց էպոսի եւ տվյալ ազգի էպոսի զուգահեռների մասին։ Ինչու վերցրեցիք, որ Բագրատյանի դասախոսությունները շատ ավելին արժեն, քան իմը։

Կարելի՞ է իմանալ՝ ձեր մի դասախոսությունն ինչ արժի։

– Օ, դա շատ լուրջ գաղտնիք է։ Կախված է երկրից, ֆինանսական հնարավորություններից եւ այլն։ Այդ գումարները իմ անձնական խնայողություններն են եւ իմ ընկերների, իմ ուսանողական դասընկերների,

իմ առեւտրի ընկերների։ Ես հիմա չեմ աշխատում, բայց ժամանակին

լավ բիզնես եմ ունեցել։ Չինաստանից ապրանք եմ բերել, այստեղից ՌԴ եմ տարել։

Ի՞նչ ապրանք։

– Կներեք, դուք ՀԺ-ից ե՞ք, թե՞ ԱԱԾ-ից։

Չեք ասում, լավ, իսկ ընտրարշավի գումարներըԴրա համար էլ են հսկայական գումարներ անհրաժեշտ։

– Դա ինձ համար հսկայական չէ։ Ես նախատեսել էի մոտ 2 մլն դոլար

ծախսել, բայց օրենքը թույլ չի տալիս այդքան, ստիպված պետք է 100 մլն դրամի մեջ տեղավորվեմ։

Մի խոսքով, այդ առումով էլ խնդիր չունեք։

– Գիտեք ինչ, ես ձմռան վերջին իմ ընտանիքով հանգստանում էի Դուբայում, հետո մի օր քաղաքում պտտվում էինք, որոշեցինք մտնել ավտոյի սալոններ, այս տարի լրանում էր իմ եւ կնոջս ամուսնության 20-ամյակը եւ ես Լեքսուս գնեցի կնոջս նվեր, որը մոտ 100 հազարանոց մեքենա է։ Այնպես որ, այդ ձեր ասած փողերը իմ համար մեծ փողեր չեն։ Հետո տեսա, որ մեր տղան շատ է նեղվում, նրա համար «Ռենջ ռովեր սպորտ» գնեցի։

Ձեռք եք առնո՞ւմ։

– Կարող եք գալ մեր տուն, նկարել։ Ես էլ իմ սպիտակ ջիփն ունեմ՝ «Միցուբիշի»։ Իմ երեք մեքենաների վրա մոտ 200 հազար դոլար փող եմ ծախսել։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031