Հունվարի 7-ին, ժամը 18.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Սարի Թաղի 2-րդ փողոցի թիվ 14 տնից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել նշված հասցեի երկու բնակիչները:
Ըստ հիվանդների հարազատների հայտարարության` նրանք թունավորվել են լոգարանում:
Կատարվում է հետաքննություն:
***
Հունվարի 7-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են դիմել 2008 թ. ծնված Աննա և 2011 թ. ծնված Անի Խոտիկյանները, որոնք, ըստ ծնողների հայտարարության, տան խոհանոցում թունավորվել են ջեռուցման կաթսայի գազի արտահոսքից:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
***
Կարդացեք նաև
Հունվարի 6-ին, ժամը 23.30-ին, Վեդի քաղաքի հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Վեդի քաղաքի Արարատյան փողոցի 45 շենքի թիվ 8 բնակարանի երկու բնակիչները:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, իրենց տանը գազի վառարանի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Կատարվում է նախաքննություն:
***
Հունվարի 7-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վարդենիկ գյուղի 7 բնակիչներ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, տան խոհանոցի գազօջախից շմոլ գազի արտահոսքից:
Կատարվում է նախաքննություն:
***
Հունվարի 6-ին, ժամը 03.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Ծակքար գյուղի մի բնակչուհի:
Պարզվել է, որ հունվարի 5-ին, ժամը 21.00-ի սահմաններում, նա թունավորվել է տան խոհանոցի ջրատաքացուցիչից արտահոսք եղած շմոլ գազից:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն