Ազգային հավաքականների մարզիչների եւ ավագների, ինչպես նաեւ մարզական լրագրողների քվեարկության արդյունքներով՝ չորրորդ տարին անընդմեջ մոլորակի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին՝ արժանանալով ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» պարգեւին։
Երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում են հայտնվել Կրիշտիանու Ռոնալդուն եւ Անդրես Ինիեստան։
«Ազատություն» ռադիոկայան