Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայերի առջև սահմանի բացման ստորագրահավաքը Սպիտակ Տան կայքում է

Հունվար 08,2013 10:53

Ակտիվիստ Դանիել Իոաննիսյանի նախաձեռնած ստորագրահավաքը, որով Բարակ Օբամային առաջարկվում էր կոչ անել Թուրքիային սիրիահայերի առջև բացել հայ-թուրքական սահմանը, արդեն տեղադրված է ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայի կայքում` https://petitions.whitehouse.gov/petitions

 Ըստ ԱՄՆ նախագահի վեբ-կայքի կանոնների, եթե նախաձեռնությունը մեկ ամսում 25 հազար ձայն հավաքի, դրան պարտադիր կանդրադառնա Բարակ Օբաման:

Նախաձեռնությունը ստորագրում են ոչ միայն հայեր, այլև խիստ ոչ հայկական անուններ կրող մարդիկ, այդ թվում` նույնիսկ թուրքեր:

Երևանի ժամանակով հունվարի 6-ին սկսված այս ստորագրահավաքին արդեն անդրադարձել են նաև թուրքական և ռուսական լրատվական կայքերը:

Հավելենք, որ ստորագրահավաքին մասնակցելու համար պետք է մտնել https://petitions.whitehouse.gov/register?destination=petition/call-government-turkey-open-its-border-armenia-refugees-syria/nbmX159C

հղումով և անցնել շատ կարճ գրանցումը, ապա էլեկտրոնային փոստից գրանցումը հաստատելուց հետո սեղմել “sign this petition” կոճակը:

 

ՊԵՏԻՑԻԱՅԻ ՏԵՔՍՏԸ

Մենք` Օբամայի ադմինիստրացիային ուղղված ստորագրահավաքի մասնակիցներս, խնդրում ենք`

Կոչ անել Թուրքիայի կառավարությանը բացել Հայաստանի հետ իր սահմանը` Սիրիայից փախստականների համար

Ավելի քան 60.000 մարդ է սպանվել Սիրիայում ընթացող պատերազմի հետևանքով:

500.000 փախստականներ փախչելով փրկվել են պատերազմից ու մահից… Բայց միլիոնավոր մարդիկ չեն կարողանում անել դա:

Շատ քիչ ավիաընկերություններ են թռիչքներ իրականացնում Սիրիա, տոմսերի քանակն էլ խիստ սահմանափակ է: Հիմնականում, մարդիկ փախչում են Սիրիայից ավտոբուսներով և մեքենաներով:

Սիրիայում բնակվում են 200.000 հայեր, որոնց մեծ մասը ցանկանում է փախչել Հայաստան, որտեղ անվտանգ է, որտեղ իրենք կարող են իրենց ապահով զգալ, կարող են գտնել բնակարան, աշխատատեղ և դպրոց գնալ:

Սիրիայից Հայաստան եկող ճանապարհը անցնում է Թուրքիայով, որը փակել է Հայաստանի հետ սահմանը դեռ 1993-ին, և դա մեծ դժվարություններ է ստեղծում Սիրիայից փախստականների համար:

Ուստի, մենք խնդրում ենք կոչ անել Թուրքիային, որ վերջինս բացի իր ցամաքային սահմանը Հայաստանի հետ (աեռնվազն փախստականների համար) առանց որևէ նախապայմանների:

21-րդ դարում փակ սահմաններ չպետք է լինեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031