Իրինա Աբրամովիչի (Մալանդինա) հայրը զոհվել է, երբ նա եղել է ընդամենը երկու տարեկան: Ուստի նրա մանկությունը քաղքր չի եղել, ինչպես ապագա ամուսնու՝ միլիարդատեր Ռոման Աբրամովիչինը, որը որբ է մեծացել եւ դաստիարակությունն ստացել է բարեկամների մոտ: Իրինայի բարեկամուհին նրան 23 տարեկանում կարողացել է որպես բորտ ուղեկցորդուհի աշխատանքի դասավորել «Аэрофлот»-ի միջազգային ավիաչվերթներում, ինչն այն ժամանակ ամեն մարդու հասանելի չէր: Իրինան հենց օդանավում էլ ծանոթացել է սկսնակ գործարար Ռոման Աբրամովիչի հետ եւ նրանք ամուսնացել են ընդամենը մի քանի ամիս հետո: Աբրամովիչ ամուսինները համատեղ կյանքում լույս աշխարհ են բերել հինգ երեխա: Սակայն Աբրամովիչների ընտանիքի «սիրո օդանավը» մի քանի տարի հետո «հարկադիր վայրէջք» կատարեց եւ նրանք բաժանվեցին: Այժմ Ռոման Աբրամովիչն ամուսնացած է մեկ այլ ռուս գեղեցկուհու՝ Դարյա Ժոկովայի հետ:
Լյուդմիլա Պուտինան, որի օրիորդական ազգանունը Շկրեբնեւա է, ծնվել է Կալինինգրադում եւ 20 տարեկանում ավարտելով Մինսկի բորտ ուղեկցորդուհիների դասընթացները՝ երկու տարի աշխատել է մասնագիտությամբ: Սակայն Լյուդմիլան իր ապագա ամուսնուն՝ Վլադիմիր Պուտինին, հանդիպել է ցամաքում՝ Լենինգրադի հողի վրա եւ կյանքը կապել նրա հետ: Նա ի՛նչ իմանար, որ հետագայում դառնալու է Ռուսաստանի առաջին տիկինը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ