Ադրբեջանի մայրաքաղաքը մտել է այն քաղաքների ցուցակ, որոնք ցանկանում են ընդունել 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերը: Azerisport-ի փոխանցմամբ, Բաքուն այդ պայքարում մրցակցելու է Տորոնտոյի (Կանադա), Սանկտ-Պետերբուրգի (Ռուսաստան), Հռոմի (Իտալիա) եւ Դոհայի (Քաթար) հետ: Բաքուն հավակնում էր նաեւ 2016 եւ 2020 թվականների ամառային օլիմպիական խաղերը կազմակերպելուն, սակայն երկու դեպքում էլ չմտավ գլխավոր քաղաքների եռյակ: 2016 թվականի օլիմպիական խաղերը կայանալու են Ռիո-դե-Ժանեյրոյում, իսկ 2020 թվականի օլիմպիական խաղերի մայրաքաղաքի անունը հայտնի կդառնա այս տարվա սեպտեմբերին՝ Բուենոս Այրեսում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ