Ադրբեջանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերը վերահսկում են երկրի ամբողջ օդային տարածքը` ներառյալ «օկուպացված տարածաշրջանները», APA լրատվական գործակալությանը փոխանցել է երկրի ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության զորքերի մի անանուն բարձրաստիճան աշխատակից։
Սպայի խոսքերով` երկրի օդային տարածքի սահմաններում տեղի ունեցող ամեն ինչ անընդմեջ վերահսկվում է ռադիոտեղորոշիչ համակարգի օգնությամբ, այդ ուղղությամբ Ադրբեջանի բանակը «գտնվում է մարտական պատրաստության մեջ»։ «Արձանագրվում են նաեւ Ղարաբաղի երկինք հայերի արձակած անօդաչու թռչող սարքերը։ Այդ տարածքում արգելված թռիչքներ իրականացնելու հայերի փորձերը ցանկացած դեպքում կանխվելու են», – հայտարարել է ադրբեջանցի զինվորականը` պնդելով, թե միջազգային համաձայնագրերը, որոնց միացել է պաշտոնական Բաքուն, նույնպես վերջինին թույլ են տալիս «միջոցներ ձեռնարկել միջազգային մակարդակում ճանաչված օդային տարածքը խախտելու փորձերի նկատմամբ»։
Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը անցած տարեվերջին հայտարարել է, որ արդեն Ամանորի տոներից հետո Ստեփանակերտի օդանավակայանը կսկսի իրականացնել առաջին տեխնիկական թռիչքները։
Ադրբեջանը, մինչդեռ, հայկական կողմին զգուշացնում է` չգործարկել Ղարաբաղի օդանավակայանը, հակառակ դեպքում սպառնալով «համարժեք քայլերով»։
Կարդացեք նաև
«Ազատություն» ռադիոկայան