Ադրբեջանի պաշտպանության նախարարության` Ղազախի շրջանում տեղակայված զորամասի զինվորը անզգուշաբար վիրավորել է ծառայակցին։ Այդ մասին «Թրենդ» լրատվական գործակալությանը այսօր հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից` մանրամասնելով, որ 19-ամյա շարքային Ռուսլան Միրզա օղլու Շահբազովը ինքնաձիգով անզգուշաբար կրակել է 18-ամյա Վահիդ Թելման օղլու Աղաբալազադեի վրա։
Վիրավորված զինվորը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է որպես ծանր։
«Ազատություն» ռադիոկայան