Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշխարհի ամենագեր մարդը նիհարել է 292 կիլոգրամ

Հունվար 07,2013 19:09

 Մեծ Բրիտանիայի բնակիչ Փոլ Մեյսոնի քաշը ժամանակին  444 կգ էր, և նա համարվում ամենագեր մարդն աշխարհում: Այժմ 51-ամյա տղամարդը վիրահատության օգնությամբ ազատվելով իր քաշի երկու երրորդից` կշռում է ընդամենը 152կգ.: Փոլ Մեյսոնի ստամոքսն այժմ դարձել է հավի ձվի չափ: Գրում է mirfactov-ը:

 Սերբիայի մայրաքաղաք Բելգրադը 115 անգամ ռազմական գործողությունների է ենթարկվել և 44 անգամ գետնին է հավասարվել:

Վենեսուելայում բենզինի մեկ լիտրն արժե ընդամենը 0.05 ԱՄՆ դոլար:

10 տարվա համատեղ կյանքից հետո 28-ամյա Չադիլ Դեֆին և 29-ամյա Սարինյա Կամսուկը տարբեր պատճառներով հետաձգում էին իրենց ամուսնությունը: Ի վերջո նրանք որոշեցին ամուսնանալ, և երբ արդեն նշանակված էր ամուսնության օրը և կատարվում էին վերջին նախապատրաստական աշխատանքները, Սարինյա Կամսուկը ենթարկվում է ավտովթարի և տեղափոխվելով հիվանդանոց` զոհվում: Չնայած դրան, աղջկա հավատարիմ ընկերը որոշում է այնուամենայնիվ ամուսնանալ իր սիրելիի հետ: Ամուսնության արարողությունը տեղի է ունենում ընթացիկ տարվա հունվարի 4-ին Թայլանդի հյուսիսում: Ամբողջ արարողությունը ուղիղ եթերում հեռարձակվել է տեղի կենտրոնական հեռուստաալիքով:

Նայելով նկարին, առաջին հայացքից մենք տեսնում ենք սովորակն սենյակ, որտեղ կան սովորական չափսերի տարբեր իրեր: Բայց դիտելով հոլովակը կհամոզվենք, որ դա պարզապես թվացյալ իրողություն է:

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031