Լրահոս
Օրվա լրահոսը

Տոն օրերին Կապանի թաղամասերի աղբամանները շատ արագ էին լցվում աղբով, որոնք թափվում էին նաեւ շրջակայքում

Հունվար 07,2013 18:03

Երեկ Կապանի կենտրոնական հատվածներում անցորդներին ամենուր դիմավորում էին կենցաղային աղբով լի աղբամանները եւ դրանց շրջակայքն ամբողջությամբ աղբով պատված աղբատեղիները:  Բացառություն չէր նաեւ Կապանի կենտրոնական հրապարակը, որտեղ Սյունիքի մարզպետարանի եւ «Հայփոստ»-ի Կապանի մասնաճյուղի հարեւանությամբ տեղադրված լիքն աղբամաններն իրենց ոչ «գրավիչ» տեսքով ամենաշատն էին աչքի զառնում, առավելեւս  այդ տարածքում անցուդարձը մեծ է եւ բնակիչների տեսադաշտից այն աննկատ գրեթե չի մնում: Իրավիճակը նույնն էր նաեւ քաղաքի մի շարք այլ թաղամասերում:

Կապանի կոմունալ ծառայությունից  փորձեցինք պարզել, թե տոն օրերին աղբահանություն իրականացվո՞ ւմ է եւ  ի՞ նչ հաճախականությամբ:  Կոմունալ ծառայության տնօրեն Ռոբերտ Կոստանդյանը փոխանցեց, որ միայն դելտեմբերի 31-ին եւ հունվարի 1-ին չէին աշխատում, իսկ հունվարի 2-ից սկսած  կրկին անցել են աշխատանքի: Տոն օրերին աղբամանները լցվում էին սովորականից արագ եւ ավելի մեծ պաշարներով, ուստի նախկին օրերի համեմատ ավելի շատ էին աղբ տեղափոխում:

«Երեկ կիրակի էր, իսկ կիրակի օրերին մենք չենք աշխատում, դրա համար էլ աղբամանները լիքն էին:  Իսկ այսօր արդեն բոլոր թաղամասերով կարող եք շրջել, աղբը տեղափոխել ենք եւ մաքրել շրջակայքը: Այս օրերին աղբամանները շատ կարճ ժամանակում են լցվում կենցաղային աղբով եւ մեկ օր աղբահանություն չիրականացնելով` այս իրավիճակն է ստեղծվում: Բացի այդ, աղբատար մեքենաների խնդիր ունենք: Ընդամենը 4 մեքենայով ենք ամբողջ քաղաքի աղբահանությունն իրականացնում, որոնք անսարք են, հին եւ պարբերաբար փչանում են: Եթե մեկ մեքենա եւս լիներ, ավելի լավ կլիներ, քառամյա ծրագրում նախատեսված է», – նշեց Ռոբերտ Կոստանդյանը եւ ավելացրեց, որ ամսվա ընթացքում Կապան քաղաքից 550-600 տոննա աղբ է տեղափոխվում` չհաշված շինարարական աղբը:

Իսկ շինարարական աղբը տեղափոխելու նոր տարբերակ է կիրառելու կոմունալ ծառայությունը: Ովքեր ի վիճակի չեն շինարարական աղբը տեղափոխելու, բայց պատրաստակամ են վճարելու այն տեղափոխելու դիմաց, պայամանագիր կկնքվի նրանց հետ եւ Կապանի կոմունալ ծառայությունը նախատեսված ոչ  մեծ գումարների դիմաց իր բանվորական ուժով եւ տեխնիկայով կիրականացնի այն: Ծառայության տնօրենի խոսքով` արդեն դիմողներ կան եւ հունվարից կաշխատեն նաեւ այդ տարբերակով, որը կնպաստի քաղաքն ավելի մաքուր դարձնելու գործին:

Ի տարբերություն երեկվա` քաղաքի թաղամասերն արդեն մաքուր են եւ աղբամաններն էլ` դատարկված:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031