Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը մտավ քաղաքապետի իր դերի մեջ

Հունվար 07,2013 16:25

Ի տարբերություն  Գյումրի-Երևան մայրուղու, որտեղով այսօր երթևեկել   հնարավոր չէ, վարորդները մնում ես կիսաճանապարհին , լավագույն դեպքում Լանջիկի հատվածից նորից հետ դառնում Գյումրի,  այսօր զարմանալիորեն մաքուր էին Գյումրու փողոցները: Չնայած այս քաղաքում երկու օր է` առատ տեղումներ են, ձյան հաստությունը հասնում է 40-50 սանտիմետրի , սակայն փողոցներից, հատկապես կենտրոնական,  բացարձակապես չէր զգացվում  ձմռան շունչը: Փոխարենն այսօր կարելի է ասել    զգացվում էր  իշխանափոխության շունչը. նորընտիր քաղաքապետ Սամվել  Բալասանյանի մոտ 3 ամսյա պաշտոնավարման ընթացքում թերևս առաջին անգամն էր, որ փողոցները տեղը տեղին մաքրվում են: Ընդ որում, նկատենք, որ քաղաքապետարանը համապատասխան տեխնիկա չունի,  թաղված է  պարտքերի մեջ, նույնիսկ աշխատավարձ վճարելու համար ցածր տոկոսադրույքով  վարկ են վերցրել: Այդուհանդերձ, այսօր հաճելիորեն զարմացանք   ականատես լինելով, թե ինչպես քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանն ու նրա տեղակալ Չուբար Զաքարյանը  շրջում էին փողոցներով, հատ-հատ ստուգելով կատարված աշխատանքերի որակը: Նրանք շրջայց էին  կատարել նաև ծայրամասային Անի թաղամասում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031