Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է.
Հունվարի 7-ին` ժամը 11.00-ի դրությամբ, ուժեղ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով Ապարան-Ալագյազ ճանապարհի Քուչակ-Ծաղկահովիտ եւ Երեւան-Գյումրի ճանապարհի Լանջիկի հատվածներում, ինչպես նաեւ Սելիմի լեռնանցքում երթեւեկությունը դադարեցված է բոլոր տեսակի մեքենաների եւ փոխադրամիջոցների համար:
Իրավիճակի փոփոխման դեպքում ՀՀ տրասնպորտի եւ կապի նախարարությունը լրացուցիչ տեղեկություն կհաղորդի: