Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստորագրահավաք` սիրիահայերի առջև Թուրքիայի սահմանի բացման համար

Հունվար 07,2013 15:34

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիայի կայքում կազմակերպվել է ստորագրահավաք` հայ-թուրքական սահմանի բացման համար: Ստորագրահավաքի մասնակիցները ցանկանում են, որ Թուրքիան առանց նախապայմանների բացի սահմանը Հայաստանի հետ` առնվազն սիրիահայ փախստականների համար:

Ստորագրահավաքին մասնակցելու համար պետք է մտնել այս հղումով և անցնել շատ կարճ գրանցումը, ապա էլեկտրոնային փոստից գրանցումը հաստատելուց հետո սեղմել “sign this petition” կոճակը:

Ստորագրահավաքին մասնակցելով` մենք կրկնակի կրճատում ենք սիրիահայերի` Հայաստան գալու դժվարությունները, քանի որ այսօր սիրիահայերը անցնում են կրկնակի երկար ճանապարհ, մտնում են իրենց համար բացարձակապես անծանոթ և անցագիր պահանջող Վրաստան:

Բաց սահմանի դեպքում հնարավոր կլինի առավոտյան Հալեպից դուրս գալով ուշ երեկոյան հասնել Երևան:

 

Ահա ստորագրահավաքի հայտարարության (դիմումի) տեքստը`

Մենք,` Օբամայի ադմինիստրացիային ուղղված ստորագրահավաքի մասնակիցներս, խնդրում ենք`

Կոչ անել Թուրքիայի կառավարությանը բացել Հայաստանի հետ իր սահմանը` Սիրիայից փախստականների համար

Ավելի քան 60.000 մարդ է սպանվել Սիրիայում ընթացող պատերազմի հետևանքով:

500.000 փախստականներ փախչելով փրկվել են պատերազմից ու մահից… Բայց միլիոնավոր մարդիկ չեն կարողանում անել դա:

Շատ քիչ ավիաընկերություններ են թռիչքներ իրականացնում Սիրիա, տոմսերի քանակն էլ խիստ սահմանափակ է: Հիմնականում, մարդիկ փախչում են Սիրիայից ավտոբուսներով և մեքենաներով:

Սիրիայում բնակվում են 200.000 հայեր, որոնց մեծ մասը ցանկանում է փախչել Հայաստան, որտեղ  անվտանգ է, որտեղ իրենք կարող են իրենց ապահով զգալ, կարող են գտնել բնակարան, աշխատատեղ և դպրոց գնալ:

Սիրիայից Հայաստան եկող ճանապարհը անցնում է Թուրքիայով, որը փակել է Հայաստանի հետ սահմանը դեռ 1993-ին, և դա մեծ դժվարություններ է ստեղծում Սիրիայից փախստականների համար:

Ուստի, մենք խնդրում ենք կոչ անել Թուրքիային, որ վերջինս բացի իր ցամաքային սահմանը Հայաստանի հետ (աեռնվազն փախստականների համար) առանց որևէ նախապայմանների:

21-րդ դարում փակ սահմաններ չպետք է լինեն:

 

Ստորագրահավաքը տեսնելու համար սեղմեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031